Featured
Posted in Uncategorized

Իմ մասին

 

20180120_175337

Բարև ձեզ, ես Սոնա Մեհրաբյան եմ,  ես տաս տարեկան եմ,   ունեմ  մայրիկ,  հայրիկ,   տատիկ և եղբայրներ ` Դավիթն ու  Միքայելը  Ես շատ հետաքրքրասեր եմ, շատ հարցեր եմ տալիս:  Ես նաև ընկերասեր եմ, ունեմ շատ  ընկերներ և նրանց շա՛տ սիրում եմ: Սա էլ իմ բլոգն է, այսքանը…

Advertisements
Posted in Մայրենի, Uncategorized

Ուսումնական ամառ 2018

Բարության շղթան
Նա հանգիստ ճանապարհվեց տուն:
Մթնում էր: Երկնքից հանդարտ թափվում էին սպիտակ ձյան  փաթիլներ: Հանկարծ նա նկատեց տարեց կնոջ, ով նստել էր ճանապարհի հակառակ կողմում: Անգամ մթության մեջ նկատեց, որ կնոջն օգնություն է պետք:  Կանգնեցրեց մեքենան, դուրս եկավ և մոտեցավ կնոջը: Կինն անհանգստացած էր երևում: <<Ինչո՞ւ կանգնեց հենց նա, չէ՞ որ վերջն մեկ ժամվա ընթացքում ոչ ոք չկանգնեց իրեն օգնելու համար: Իսկ ի՞նչ կլինի, եթե նա ցանկանա վնասել ինձ>>:  Նրա արտաքինը վստահություն չէր ներշնչում. աղքատ և հոգնած էր երևում:
-Ես միայն ուզում եմ Ձեզ օգնել: Ինչո՞ւ չէիք օգնության սպասում մեքենայի մեջ, այստեղ ավելի տաք կլիներ Ձեզ համար: Իմ անունը Մայքլ է:
Կնոջ մեքենայի անիվն էր վնասվել և Մայքլը փոխեց  այն: Կինը շնորհակալություն հայտնեց օգնության համար և հարցրեց.
-Որքա՞ն պետք է վճարեմ Ձեզ:
Մայքլը չէր մտածում գումարի մասին, չէ՞ որ նա քրիտոնյա է և օգնեց այն մարդուն, ով ուներ դրա կարիքը:
-Գիտե՞ք, եթե ուզում եք ինձ շնորհակալություն հայտնել իմ արարքի համար, գթասիրտ եղեք, երբ կհանդիպեք մեկին, ով կունենա Ձեր օգնության կարիքը:
Ճանապարհին կինը մտավ մի սրճարան թեյ խմելու, հանգստանալու և տաքնալու հմար: Կինը նկատեց, որ մոտեցած մատուցողուհին երեխայի է սպասում, և հասկացավ, որ կարիքի մեջ է: Նա հիշեց Մայքլի խոսքերը: Երբ աղջիկը տարավ մեծ գումար մանրելու, կինն աննկատ դուրս եկավ և հեռացավ: Աղջիկը, երբ մոտեցավ մանրը տալու անձեռոցիկի վրա տեսավ մի երկտող. <<Դուք ինձ ոչինչ պարտք չեք: Մի անգամ, երբ հայտնվել էի նման վիճակում, ինձ օգնեց մի լավ մարդ: Հիմա իմ հերթն է Ձեզ օգնելու: Եթե Դուք ուզում եք վարձահատույց լինել ինձ, արեք հետևյալը. մի՛ թողեք , որ ընդհատվի բարության շղթան>>:  Աղջիկը երկար ժամանակ մտածում էր այն մասին, թե ինչ էր գրել այդ կինը: Որտեղի՞ց գիտեր այդ կինը. որ իրենց նորաստեղծ ընտանիքը գումարի կարիք ունի:

2. Ի՞նչ էր պատահել ճանապարհին:

Կնոջ ավտոմեքենայի ակը վնասվել էր, իսկ Մայքլը փոխել է։
3. Ինչպիսի՞ խորհուրդ ստացավ կինը Մայքլից:

Մայքլը խորհուրդ տվեց կնոջը, որ մեկը  խնդիրներ ունենա օգնիր նրան։
4. Ինչպե՞ս պահպանվեց բարության շղթան:

Մայքլ, որ  ասաց կնոջը կինը հասկացավ և այդպես շարունակվեց։ 

5. Գրի՛ր տրված բառերի հականիշները:

Ծանոթ-անծանոթ

երջանիկ- դժբախտ

  համեղ- անհամ

լավատես-վատատես

հայտնի-անհայտ

գիտուն-անգետ

6. Գրի՛ր ինչպիսի հարցին պատասխանող բառեր:
Տգեղ աղջիկ
Բարի քրիստոնյա
Կարճ ճանապարհ
Լավ ընկեր
Վախենալու  անակնկալ
7. Մի պատմություն հորինիր բարի գործի մասին:

Բարի  զույգը

Մի անգամ զույգը ման էր գալիս գիշերը Երևանյան  հրապարակով և տեսան մի մուրածկանի, որ դժբախտ  դեմքով նայում էր շատրվանին։ Զույգը մոտեցան մուրացկանին տարան տուն հետո շորեր  գնեցին տարան վարսավիրանոց և ասացին մուրացկանի անունը Մուրացկանը ասաց, որ  նրա անունը  Վալենտին է և նա արդեն երեսուն տարի է մուրացկան է ։Զույգերը զանմացան, հետո տխրեցին ու ասացին, որ նա էլ մուրացկան չէ այ ընտանիքի անդամ։

 

 

 

 

 

 

Posted in Հայրենագիտություն, Uncategorized

Հայրենագիտական ճամբար Գյումրիում:

Երկօրյա մշակութային-ազգագրական-հայրենագիտական ճամբար Գյումրիում:

Պատասխանատուներ՝ Իվետա Ջանազյան, Անահիտ Գևորգյան:

Մասնակիցներ — Արևելյան դպրոցի 5-րդ դասարանցիներ

Հայրենագիտական կայաններ-քայլարշավներ-ազգային երգեր և պարեր՝

  • Ագարակի Բրոնզեդարյան հնատեղի
  • Արուճի քարավանատուն — Արուճի եկեղեցի
  • Արուճի եկեղեցի
  • Մաստարա՝ սբ Հովհաննես եկեղեցի
  • Սև բերդ կամ Ալեքսանդրիայի ամրոց
  • Յոթ Վերք եկեղեցի
  • Գյումրու քաղաքային զբոսայգի
  • Սբ. Հովհաննես
  • Մարմաշենի եկեղեցի

Գիշերակաց — Շալե հյուրատուն:

1.06

9.00-9.15 — Առավոտյան պարապմունք Արևելյան դպրոցում

9.30 — Մեկնում. Մայր դպրոցի տրանսպորտային կայանատեղիից

10.30 — Առաջին կանգառ. Ագարակի Բրոնզեդարյան հնատեղի.Նախաճաշ

12.30 — Արուճի քարավանատուն-Արուճի եկեղեցի (բրդուճներ)

15.00 — Սև բերդ. ընդմիջում՝ բրդուճներ

17.00 — Անտիվիրուս Կոմիտաս ԿԱԶԱ հիմնադրամի սովորողների հետ

18.00 — Ժամանում Շալե հյորատուն. ընթրիք, լուսաբանում

18.30-21.00 — Երեկոյան Գյումրի. թափառումներ Հայֆիլմի հետքերով, ընթրիք

22.00 — Քուն.

 

2.06

8.30- Վերկաց

9.00- Հիգիենայի ժամ

10.00 — Նախաճաշ

10.00-11.00 — Հոլի վարպետաց դաս ընկեր Արսենի հետ

11.00- Ուսումնական պատարագ Գյումրու Յոթ Վերք եկեղեցի

12.00- Վարդանանց հրապարակ, Հին զբոսայգի՝ Անտիվիրուս Կոմիտաս Ղարսեցոց բալկոնում

15.00 — Մարմաշեն գյուղ՝ Մարմաշենի վանական համալիր. Էկո-նախագիծ Ախուրյան գետի հովտում. Ճաշ

20.00 — Վերադարձ

Posted in Մայրենի, Uncategorized

24.05.2018

Ես ընտրել եմ (Կուզեի Ըլլալ) պատմվացքը։ Սկզբում ինձ  վերնագիրը դուր եկավ, իսկ  հետո պատմությունը։  Այդ պատմությունը մի վաճառականի մասին է, ով թել,ասեղ,մատանի և սիրո օղակներ էր վաճառում։

Posted in Բնագիտություն, Uncategorized

ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Կենդանիներր, բույսերի նման, շատ բազմազան են: Նրանք տարբեր­վում են չափերով, կան շատ մեծ կենդանիներ, հսկաներ ե փոքր կենդանի­ներ՝ անզեն աչքով անտեսանելի: Հսկաներից է ծովերում և օվկիանոսնե­րում ապրող կապույտ կետր, որի մարմնի երկարությունր կարող է հասնել 33 մետրի, իսկ զանգվածր՝ 150 տոննայի:

Կենդանիներր միմյանցից տարբեր­վում են արտաքին տեսքով, մարմնի ձևով և մասերով, ծածկույթով, դրա գու- նավորմամբ, շարժումներով, վարքով կամ կենսակերպով և այլն:

Դիտելով՝ չեք շփոթի անձրևորդր, սեն­յակային ճանճը, մեղուն, թիթեռը, այս կամ այն ձուկը, գորտը, թռչունը, շունն ու կատուն: Նրանք ունեն այնքան շատ և հստակ տարբերություններ, որ նույնիսկ արտաքին տեսքով հեշտությամբ միմյանցից տարբերվում են: Կենդանիներն ունեն նաև տարբեր ներքին կառուցվածք:

Կենդանիների մի մասն ապրում է ջրում, մյուսը՝ ցամաքում: Հայտնի են հողում ապրող կենդանիներ: Կան կենդանիներ, որոնք վարում են օդա­յին կենսակերպ, թռչում են կամ ապրում մեծ բարձրություններում: Կան նաև այնպիսիներր, որոնք ապրում են մյուս կենդանի օրգանիզմներում՝ բույսերում կամ կենդանիներում, մարդու օրգանիզմում: Տարբեր միջավայ­րերում ապրելու և զարգանալու, սնվելու կամ բազմանալու համար կենդա­նիներն ունեն հարմարանքներ:

Կարելի է ասել, որ կենդանիների բազմազանությունը պայմանավոր­ված է այն տարբեր միջավայրերով, որտեղ նրանք ապրում են: Որոշակի տարածքում ապրող կենդանիների բազմազան խմբերր միասին անվանում են ֆաունա:

Հայաստանի ֆաունան հարուստ է: Հայաստանում մեծ է կենդանինե­րի բազմազանությունր, քանի որ մեր տարածքում կան բարձր սարեր և ան­մատչելի լեռներ, դաշտավայրեր և բացատներ, գեղեցիկ լճակներ, սառնո­րակ աղբյուրներ և ջրվեժներով գետակներ և այլ հատվածներ: Դրանք միմյանցից շատ են տարբերվում, յուրաքանչյուր տարածքին բնորոշ են իր պայմանները: Կենդանիներն էլ ունեն իրենց ապրելու տարբեր պայմաննե­րը։

Կենդանիների աշխարհն անկրկնելի է:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Կենդանիների միջև ի՞նչ տարբերություններ կան: Բերեք օրինակներ:

Կենդանիները լինում են  2 տեսակի։Առաջին տեսակը վայրի թռչուններն են, և կենդանիներ։Երկրրորդ տեսակը  ընտանի կենադիներն են և թռչունները։

  1. Ինչո՞վ է պայմանավորված կենդանիների բազմազանությունը:
  2. Ի՞նչ է ֆաունան:
  3. Գիտե՞ք, թե որ կենդանիներն են տալիս ձու, բուրդ, կաթ, միս:
Posted in Բնագիտություն, Uncategorized

ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԿԵՆՍՆԱԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Տարբեր կենդանիներ բոլորս ենք տեսել բնության մեջ, շրջակա միջա­վայրում, դպրոցամերձ տարածքում, բակում, նույնիսկ տանը: Նկատել ենք, որ կենդանիները հեշտությամբ կարող ենք տարբերել բույսերից: Դրանում կարևոր են կենդանիների կառուցվածքի և կենսագործունեության առանձ­նահատկությունները: Նշենք դրանցից հիմնականները:

Նախ՝ կենդանիները տարբեր չափ­ի են, կազմված են տարբեր մասերից:

Բայց բոլոր կենդանիների մարմինը համաչափ է: Մարմնի մի մա­սը կամ հատվածը կարծես կրկնում է մյուսը:

Բույսերի նման՝ կենդանիների մարմինն ունի տարբեր օրգաններ, ո­րոնցից մեկ գործառույթ կատարողները միասին կազմում են օրգանների մի համակարգ: Կենդանիների զգալի մա­սին բնորոշ են սննդառության, շնչա­ռության, բազմացման և այլ օրգանների համակարգերը։

Իրար հետ համեմատելով տարբեր տարիքի կենդանիներ՝ կգտնենք մի կարեոր առանձնահատկություն ևս. կենդանիներն աճում են ամբողջ մարմնով և մինչև որոշակի տարիք:

Կենդանիների ճնշող մասր կարող է տեղաշարժվել և կատարել տար­բեր շարժումներ: Այդ նպատակով նրանք ունեն մարմնի առանձնահատուկ մասեր, շարժվելու օրգաններ ե բազմաթիվ հարմարանքներ: Փոքր կենդա­նիների մտրակները և թարթիչները, որդերի խոզանները, շատ միջատների թևերը և ոտիկները, ձկների լողակները, թռչունների թևերը և ոտքերը, կաթ­նասունների վերջույթները տեղաշարժվելու համար են: Տեղա­շարժվելու միջոցով կենդանիները գտնում են սնունդ: Այդ նպատակով նրանք անցնում են մեծ հեռավորություն, հաղթահարում մեծ տարածություն: Հիշենք, որ բույսերի մեծ մասն ունի արմատ, որի միջոցով ամրանում է հողում և չի տեղաշարժվում։
Կենդանիների առանձնահատկություն է նաև այն, որ նրանք սնվում են բույսերով, սնկերով կամ այլ կենդանիներով:

Կենդանիներր բազմանում են և տարածվում բնության մեջ: Դա բնո­րոշ է բոլոր կենդանի օրգանիզմներին: Սակայն կենդանիների մեծ մասր բազմանում է հիմնականում սեռական ճանապարհով:

Կենդանիների մասին գիտությունր կոչվում է կենդանաբանություն:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Արդյոք կենդանիներն ունե՞ն կառուցվածքի և կենսագործունեու­թյան առանձնահատկություններ: Որո՞նք են դրանք:
  2. Ինչո՞ւմն է կենդանիների աճի և զարգացման առանձնահատկությունը:
  3. Կենդանիների տեղաշարժման ի՞նչ օրգաններ գիտեք:
  4. Ինչո՞վ են սնվում կենդանիները:
ՀԵՏԱՔՐՔԻՐ է ԻՄԱՆԱԼԿենդանիներից միջատները կարող են ապրել մինչև 17 տարի, ձկները՝ մինչև 100 տարի, գորտերը՝ մինչև 12 տարի, կոկորդիլոսները և կրիաները՝ մինչև 150 տարի, թռչունները՝ մինչև 70 տարի, կաթնասունները՝ մինչև 110 տարի:
Posted in Հայրենագիտություն, Uncategorized

Գորգագործություն

Հայաստանը հարուստ և հին մշակույթ ունի։ Սովորաբար այդ ասելով մենք հաս­կանում ենք ճարտարապետական հուշար­ձանները, եկեղեցիներն ու խաչքարերը, մանրանկարչությամբ զարդարված ձեռագիր մատյանները։ Այդ ամենն իհարկե հայ մշա­կույթի անբաժան մասն է և մեր հպարտու­թյան առարկան։ Ազգային մշակույթի մաս կարող է կազմել նաև այն, ինչ շրջապատում է մարդուն նրա առօրյա կյանքում։ Դա կա­րող է լինել մի կավե սափոր, մի հետաքրքիր երկաթյա մոմակալ և, վերջապես, գեղեցիկ մի գորգ, որի վրա հետաքրքիր նախշեր կան։

Այդ բոլորը ստեղծել են իրենց գործի վարպետ-արհեստավորները՝ դարբինը, բրուտը, գորգագործը և ուրիշնեը։ Ի տարբերություն հայտնի նկարիչների, քանդակագործների, երաժիշտների, ժողովրդական վարպետների անունները քիչ են հայտնի, բայց դա չի նշանակում, թե նրանց ստեղծածը պակաս արժեքավոր է։ Պատահական չէ, որ իր գործը լավ իմացողին անվանում են վարպետ, ինչպես ժողովուրդն է կոչել իր մեծանուն զավակներին՝  Մարտիրոս Սարյանին, Ավետիք Իսահակյանին, ուրիշ մեծերի։ Ժողովրդական վարպետները նույնպես ստեղծագործողներ են և իրենց աշխատանքով պահպանում ու զարգացնում են այն, ինչը մեկ ընդհանուր անունով կոչում են ժողովրդական մշակույթ։

Գորգագործություն — Գորգագործությունն ու կարպետագործությունն արհեստի տարածված և կարևոր ճյուղերից են։ Կարպետը օգտագործվել է որպես փռոց, ծածկոց, վարագույր։ Կարպետն ու գորգը տաք են պահել բնակարանը և զարդարել այն։ Միջին դարերում հայ առևտրականները տարբեր երկրներ են արտահանել բազմատե­սակ կարպետներ և գորգեր: Կարպետ բառը, և գորգ, և կարպետ իմաստով, ժամանակի ընթացքում անցել է անգլերենին, սերբերե­նին և եվրոպական այլ լեզուների։ 13-րդ դարի իտալացի ճանա­պարհորդ Մարկո Պոլոն եղել է Հայաստանում։ Իր ուղեգրու­թյուններում խոսելով հայերի մասին՝ նշանավոր ճանապարհորդը գրում է. «Նրանք հյուսում են աշխարհի ամենագեղեցիկ գորգերը»։ Հետագա ժամանակներում էլ հայկական գորգերը մեծ համբավ ունեին։

Գորգերը մշտապես երիտասարդ մնալու մի զարմանալի հատկություն ունեն. մեկ անգամ ստեղծվելով՝ նրանց զարդանախշերը չեն մոռաց­վում, այլ շարունակ ընդօրինակվելով փոխանցվում են սերնդից սերունդ։

Հայկական զարդանախշերը ժողո­վրդական հնագույն պատկերացում­ներ են արտահայտում։ Ուշադիր դիտողի համար բացվում է զարդերի լեզվով ներկայացվող առասպելների ու հեքիաթների աշխարհը։ Այդպիսին են, օրինակ, «վիշապագորգերը», որոնց վրա ոչ միայն ոլոր-մոլոր վիշապներ են պատկերված, այլև կայծակներ, «չար ուժերին» զսպելու պատրաստ արծիվներ, ցուլեր, առյուծներ։

Հայկական գորգերը նշանավոր էին նաև իրենց սքանչելի գույների շնորհիվ: Այդ գույները ստացվել են տարբեր ծառերի կեղևներից ու տերևներից, բույսերի արմատներից ու ծաղիկներից և այլ բնական նյութերից։ Ամենաարժեքավոր գունանյութը որդան կարմիր կոչվող ներկն էր։ Ժամանակակից գորգագործները շարունակում են հայ գորգարվեստի տոհմիկ ավանդույթները։

Posted in Մայրենի, Uncategorized

Մայրենի 22.05.2018

Վարժ. 99 ա)Թափանել-թափանցիկ, շրջել-շրջիկ, մարտնչել-մարտնչիկ, սիրտ ճմլել, ճանճ քշել: բ)Օրենք, ճաշ-ճաշակ, ախորժ-ախորժակ, սահուն-սահունակ, պահել-պահակ, ընդունել-ընդունակ, մոլորել-մոլորակ, գիտենալ-գիտունիկ, պատվիրել-պատվիրակ, բուրն-բռնակ: գ)Կտրել-կտրուկ, դիպչել-դիպուկ, խուսափել-խուսափուկ: