Posted in Uncategorized

Մայիսյան ամսվա մաթեմատիկական ֆլեշմոբ

1. Նկարում նշված տառերը ինչ-որ թվեր են: Այդ տառերից տարված են սլաքներ այնպես, որ սլաքի ծայրին գրված թիվը ավելի փոքր է, քան այն թիվը, որից դուրս է եկել սլաքը: Օրինակ՝ Е-ն փոքր է Б-ից: Նկարում ո՞ր թիվն է ամենափոքրը, նշի՛ր այդ տառը:

Captionless Image

Պատ՝․ A

2. Բանվորը պատը կառուցելու համար օգտագործում էր երկու տարբեր չափերի ուղղանկյունանիստեր, (տե՛ս նկարը): Փոքր ուղղանկյունանիստի երկարությունը 1 է: Գտի՛ր մեծ ուղղանկյունանիստի երկարությունը:

Captionless Image

Պատ՝․ 4

3. 5×5 չափի քառակուսու վանդակները ներկել են «խաչի» տեսքով, (տե՛ս նկարը), որի արդյունքում ներկվել է 9 վանդակ: Նույն ձևով ներկելով 7×7 չափի քառակասու վանդակները՝ քանի՞ ներկված վանդակ կստանաս:

Captionless Image

Պատ՝․ 13

4. 16սմ կողմով քառակուսին կտրեցին 4 սմ կողմ ունեցող փոքր քառակուսիների: Հետո ստացված քառակուսիներից սարքեցին ուղղանկյուն, որի լայնությունը 8սմ է: Որքա՞ն է այդ ուղղանկյան երկարությունը:

Պատ՝․ 32

5. Հինգ հատ չորս թվանշանով և թվաբանական գործողություններով ստացի՛ր 55:

Պատ՝․ 44։4+44=55

6. Երկու անկրճատելի կոտորակների հայտարարները համապատասխանաբար հավասար են 600 և 700: Գտե՛ք նրանց գումարի հայտարարի ամենափոքր հնարավոր արժեքը:
Պատ՝․ 4200

7. Երկու բրիգադ միասին դաշտը հնձում են 8 օրում: Եթե սկզբում 2 օր աշխատի միայն առաջին բրիգադը, իսկ հետո 5 օր աշխատի միայն երկրորդ բրիգադը, ապա կմնա հնձելու դաշտի 5/8 մասը: Քանի՞ օրում դաշտը կհնձի յուրաքանչյուր բրիգադ:

Պատ՝․ 12 և 24

8. 10 պոմպերի օգնությամբ 10 րոպեում կարելի է արտամղել 10 տոննա ջուր: Քանի՞ րոպեում է հնարավոր 25 այդպիսի պոմպերով արտամղել 25 տոննա ջուր:

Պատ՝․ 10ր

9. Եռանկյան մի կողմի երկարությունը 6,82մ է, իսկ մյուս կողմի երկարությունը ՝ 0,31մ : Գտե՛ք երրորդ կողմի երկարությունը, եթե հայտնի է, որ այն ամբողջ թիվ է՝ արտահայտված մետրով:

Պատ՝․ 7

10. Մարգագետնում խոտն աճում է հավասարաչափ։ 70 կով ամբողջ խոտը կարող է արածել 24 օրում, 30 կովը՝ 60 օրում։ Քանի՞ կով կարածի մարգագետնի ամբողջ խոտը 96 օրում։ (Նյուտոնի խնդիր)

Պատ՝․ 20

Leave a comment