Posted in Հայոց լեզու 9-րդ դասարան

Թեմա 40. Արցախյան հիմնախնդիրը և դրա լուծման հեռանկարները.

Արցախյան շարժումը հենց սկզբից գրավեց նաև միջազգային հանրության և պետությունների ուշադրությունը: ԽՍՀՄ-ի գոյության շրջանում Արցախյան շարժմանը տրված սուբյեկտիվ գնահատականները երբեմն իրենց ազդեցությունն էին թողնում նաև միջազգային առանձին կառույցների վրա: Աստիճանաբար Արցախյան հիմնահարցը միջազգայնացվում էր: Միայն 1993թ. ընթացքում Լեռնային Ղարաբաղի խնդրով ՄԱԿ-ում ընդունվել էր երեք բանաձև: Հիմնահարցի խաղաղ լուծման ուղղությամբ իր գործունեությունը ՄԱԿ-ը շարունակեց նաև հետագայում: 1992թ. հունվարին ՀՀ-ն անդամակցեց Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությանը (ԵԱՀԿ): Բնականաբար, Հայաստանի անդամակցության հենց սկզբից ԵԱՀԿ-ն բավականաչափ ակտիվ գործունեություն ծավալեց ղարաբաղյան առճակատման խաղաղեցման և հարցը բանակցային ճանապարհով լուծելու ուղղությամբ:

Posted in Հայոց լեզու 9-րդ դասարան

Թեմա 35. ՀՀ անկախության գործընթացը

1990 թ. օգոստոսի 23-ին Հայաստանի նորընտիր Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանը ընդունեց «Հռչակագիր Հայաստանի մասին» փաստաթուղթը, որով Հայաստանի անկախացման գործընթացը սկիզբ դրվեց։

Հռչակագրի քաղաքական բաժնում նշվում էր, որ ՀխՍՀ-ն վերանվանվում է Հայաստանի Հանրապետություն և Հայաստանի պատմության մեջ սկսվում է Երրորդ հանրապետության շրջանը։ Հռչակագրի հատուկ հոդվածով ընդունվում էր հանրապետության օրենքների գերակայությունը ԽՍՀՄ օրենքների նկատմամբ։ Եթե ԽՍՀՄ տվյալ օրենքը հավանություն չէր ստանում Հայաստանի գերագույն խորհրդի կողմից, ապա չէր կարող գործել հանրապետությունում։ Պետական դրոշ հաստատվեց եռագույնը ՝ կարմիր, կապույտ և ծիրանագույն, հետո ընդունվեց նոր պետականության մյուս խորհրդանիշը ՝ զինանշանը, երկուսն էլ Առաջին Հանրապետության խորհրդանիշներն էին, որով ընդգծվում էր կապը Առաջին և նորահռչակ Երրորդ հանրապետությունների միջև։ Մշակույթային բաժնում հատուկ ուշադրություն էր հատկացվում հայերենի, իբրև պետական լեզվի, կիրառման հարցին։ Հանրապետությունում ներքին ամբողջ գործավարությունը պետք է կատարվեր միայն հայերենով։ Հռչակագիրն արտոնում էր մարդու իրավունքների հարգում, խղճի, կուսակցությունների, ժողովների և մամուլի ազատություն։ Մինչև նոր սահմանադրության ընդունումը հռչակագիրը ծառայելու էր իբրև ծրագրային փաստաթուղթ, որը հետագայում դրվեց նոր սամանադրության հիմքում։ 1990թ. տեղի ունեցան ընտրություններ և այդ ընտրություններով ձևավորվեց ըատ էության խորհրդարանական կառավարման հանրապետություն։ Չկար նախագահի պաշտոն, խորհրդարանը նշանակում էր կառավարություն, որի ձեռքին էր ամբողջ գործադիր իշխանությունը։ Այդ ժամանակաշրջանում (1990թ. օգոստոսից 1991թ. սեպտեմբեր) իրականացվել են բազմաթիվ ծրագրեր։ Օրինակ ՝ հողի սեփականաշնորհում, գազամուղի անցկացում Վրաստանի տարածքով, միջազգային կապի առաջին միջոցների կառուցում, որոնց շնորհիվ Հայաստանը անմիջական կապ հաստատեց աշխարհի հետ։ Հայաստանի անկախության հռչակագրի դրույթներից ելնելով ՝ ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը 1991թ. մարտի 1-ին որոշել էր նույն թվականի աեպտեմբերի 21-ին հանրապետության տարածքում անցկացնել հանրաքվե ՝ ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախանալու նպատակով։ Ժողովուրդը ասաց «այո» անկախությանը։ Համաժողովրդական հանրաքվեի արդյունքների հիման վրա 1991 թ. սեպտեմբերի 23-ին Հանրապետության Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետություն։ Սեպտեմբերի 21-ը, որպես անկախության տոնական օր, Հայաստանում նշվում է ամեն տարի։

Posted in Հայոց լեզու 9-րդ դասարան

Թեմա 34. Հայ ժողովուրդը Հայրենական մեծ պատերազմի տարիներին

Ֆաշիստական Գերմանիան 1939թ. սեպտեմբերի 1-ին սկսեց Երկրորդ համաշխարհային պատերազմը։ 1941թ. հունիսի 22-ին խախտելով 1939թ. օգոստոսի 23-ին ԽՍՀՄ-ի հետ կնքած` չհարձակման մասին պայմանագիրը` հարձակվեց Խորհրդային Միության վրա։ Սկսվեց ԽՍՀՄ ժողովուրդների Հայրենական մեծ պատերազմը (1941-1945թթ. )։ 

Գերմանիայի նպատակն էր կայծակնային պատերազմի միջոցով գրավել ԽՍՀՄ-ը և հասնել համաշխարհային տիրապետության։ Հայ ռազմիկները կռվեցին ամենուր` բոլոր ռազմաճակատներում և տարբեր զորատեսակներում։ Ընդհանուր առմամբ տարբեր երկրներից պատերազմին մասնակցեցին մոտ 600 հազար հայեր, որոնցից 200 հազարը զոհվեցին։ Միայն ՀԽՍՀ-ից պատերազմում մարտնչել են մոտ 300 հազար հայեր, զոհվել են ավելի քան 100 հազարը։

Posted in Հայոց լեզու 9-րդ դասարան, Գործնական քերականություն 9-րդ դասարան

Գործնական քերականություն

1. Դո՛ւրս գրել անկախ դերբայները (նաև հոլովված ձևերը),
որոշե՛լ խոնարհումը (ե, ա) և կազմությունը (պարզ, ածանցավոր)։
1. Գիլլիի եղեգնուտներում շրջելիս երեսնական թվականներին ես էլ եմ հանդիպել հավալուսնի բների։ Լողալով շարժվող մի կղզյակի վրա եղեգների և ջրային
բույսերի անճոռնի կույտեր կային, որոնց վրա ես տեսա այդ թռչուններին՝ անշարժ
նստած, ահագին կտուցները հնարավորին չափ ներս քաշած և ծայրերը հենած
բլրակի պռնկին։ Չկարողացա մոտենալ, ուստի և թխսկանները իրենց բները թողնելու փորձ չարին։
2. Հավալուսնը ջրի մեջ սուզվելու սովորություն չունի, ուստի որսին դեպի ափ
քշելիս ձկների մի մասը հատակով ետ է փախչում դեպի ջրի խորքը։ Այդ բանը
բնազդով «գիտեն» հավալուսնները, ուստի հաճախ իրենց որսորդությանը ընկերացնում են ձկնկուլներին, որոնք, ինչպես հայտնի է, հիանալի սուզվել գիտեն։ Այդ
դեպքում ստացվում է խելացի կազմակերպված որս. Հավալուսնները ջրի վերին
շերտից քշում են ձկներին դեպի ափ, իսկ ձկնկուլները սուզվում և հատակով են
շարժվում դեպի ծանծաղուտը։

2. Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ ածանցավոր բայը։
1. որոնել, թոշնել, տոնել, իջնել
2. զբոսնել, հայտնել, տեսնել, ձոնել
3. օթևանել, հորինել, հիմնել, ելնել
4. հասնել, մթնել, մեկնել, դեղնել
5. զանազանել, խթանել, անվանել, հագնել
6. ճանաչել, զեղչել, փախչել, կանչել
7. թռչել, շնչել, գոչել, հնչել
8. կոչել, կորչել, շառաչել, կանաչել
9. եզրապատել, կոտրատել, ընդհատել, վանկատել
10.կարոտել, կավճոտել, ցատկոտել, փոշոտել

Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ այն բայը, որը կրավորական ածանց չունի։
1. կոտրվել, գրվել, ծարավել, հաղորդվել
2. սոսնձվել, սեղմվել, ներկվել, գրավել
3. խորովել, վաճառվել, գնահատվել, կրճատվել
4. շարվել, տպագրվել, բղավել, մթերվել
5. գլորվել, գովել, ձևավորվել, միավորվել

2։ Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ նշված սեռի բայը։
1. ներգործական – նիրհել, ցատկել, նկարել, ձգտել
2. ներգործական – խարխափել, բաշխել, զբոսնել, հիանալ
3. ներգործական – սայթաքել, մրսել, շտապել, ստուգել
4. չեզոք – զարդարել, նախորդել, շաղախել, ձուլել
5. չեզոք – ընդգծել, փոփոխել, կուտակել, փայլել
6. չեզոք – ուղղել, թողարկել, ցատկել, հղկել
6. կրավորական – գրավել, սղոցվել, բղավել, խռովել
7. կրավորական – վրդովել, նզովել, հոլովել, վաճառվել
8. կրավորական – կռավել, բովել, ճշգրտվել, թոթովել

Posted in Հայոց լեզու 9-րդ դասարան, Գրականություն 9-րդ դասարան

Ղ․ Աղայան |Երկու քույր

Արզումանը մեծ օջախի որդի է, բայց այժմ իր մոր մինուճարն է. չունի ո’չ հարստություն, ո’չ ուրիշ բան, սակայն քաջ է, ունի անվեհեր սիրտ… «Մի տեսակ ժառանգական հպարտություն կար նրա մեջ, որովհետև նա իր չքավոր տեղովը հարուստ ու կարող մարդու շլինք չէր ծռում, և նրանց բոլորին իրեն թշնամի, իր հայրական  սեփականության հափշտակիչ համարելով՝ միշտ աշխատում էր վնասել նրանց, որքան որ իր ձեռքից կգար»:  Արզումանը և ուրիշ տղաներ գիշերներն իրենց  «համեղ վրեժն են լուծում» գյուղի տերերից՝ թալանելով նրանց ու իրենց համար համեղ խորտիկներ ձեռք գցելով:

Մի գիշերային հաջող որսից հետո Արզումանն իր ընկերների հետ բարձրանում են Ճաղարանց Թաթոսի տափը, որ քյոխվի՝ Արզումանին բաժին հանած մասը վարեն: «Խոփդ սուր է, բայց հանդը բաժանովի է»: Այս առածը խեղճերն են ասում, իսկ տերերի առածն ասում է, որ «Քաջերի սահմանն իրեց զենքն է»: Ճաղարանց Թաթոսը գյուղի գայլերից է, որոնք սուտ վկայություններով օգուտ են անում ուրիշներին ու դրանից բաժին ունենում: Դրա մասին է պատմում Սարգիս բիձու «Միջանկյալ» պատմությունը: Ճաղարանց Թաթոսը չի կարող մարսել հանդուգն արարքը, չնայած որ ի սկզբանե այդ հողը պատկանել է Արզումանենց: Թաթոսն այն յուրացրել է: Թաթոսը Արզումանի ու նրա հրոսակախմբի դեմ է ուղարկում իր որդիներին ու թոռներին՝ տասից ավել մարդ: Երբ բանը հասնում է կռվին ու փոխադարձ վիրավորանքներին, Արզումանը, աչքերն արյունած, սպանում է Թաթոսի որդիներից 3-ին, մի քանիսին ծանր վիրավորում, մնացյալին էլ փախուստի է մատնում: Վիճակն ավելի է սրվում, երբ Մարիամն իր  քրոջը՝ Հերիքնազին՝ Արզումանի սիրած աղջկան, հաղորդում է, թե Ճաղարանց Թաթոսը մտադիր է Հերիքնազին «իր տղայի համար ուզի»: Արզումանը սիրում է Հերիքնազին, սակայն կա պատվի հարց, որը նրան թույլ չի տալիս աչք փակել անարդարության վրա, որի հեղինակն է Թաթոսը: «Թե որ բանն էնպես պատահի, որ երկար ժամանակ էլ չտեսնենք մեկմեկու, խոսք կտա՞ս ինձ, որ մինչև ի մահ չլսես, ուրիշ մարդու չգնաս»,- հարցնում է նա Հերիքնազին:

Արզումանը իր քաջությունը ժառանգել է հորից: Սակայն նա ունեցել է ևս 7 եղբայր, որոնք «բոլորեքյան 20-22 տարեկան ժամանակ էին մեռել և … ոչ մեկը իր բնական մահով… երեքը բանտումն էին մեռել և երեքն՝ աքսորավայրում, և այս՝ իրենց անվեհեր ու ազնիվ սիրտ ունենալու համար միայն»: Ինչ վերաբերում է Հերիքնազին, ապա «Հերիքնազն այն աղջկերանցից էր, որին սովորաբար ղըզողլան անուն են տալիս գեղցիք, կանացի քնքշության ու գեղեցկության հետ նա ուներ և այրականություն, որ հարկ եղած դեպքերում գործ էր դնում և զարմացնում կտրիճներին»:

Մարիամի ծնողները ժամանակին դստերը իրենց կամքով հանձնել էին Շամիրին: Սկզբնական փոխադարձ հարգանքն անհետացել էր և Շամիրի սրտում միայն մեկ միտք-մտահոգություն էր մնացել. չլինի այնպես, որ կինը հանկարծ դավաճանի իրեն: Գնալով այս կասկածն աճում է՝ դառնալով վտանգավոր: Պայթյունի պատճառ է դառնում գյուղացիներից մեկի խոսքը՝ ուղղված Թաթոսին, ով մեղադրում է մեկ այլ գյուղացու Արզումանին թաքցնելու մեջ: Մինաս անունով մեկը Վարդանին՝ մեղադրվող գյուղացուն, արդարացնելու համար ասում է. «Արզումանին աղջկերքն են տեսել ծաղկաքաղին. Շամիրի կնկա հետ է խոսեցել. գիշերն էլ վերի աղբյուրի մոտ են տեսել, էլի Մարիամի հետ»: Շամիրը հետևում է կնոջը, և երբ սա մի օր գնալիս է լինում Արզումանի մոտ, որ նրանից լուրեր հասցնի քրոջն ու Արզումանի մորը, Շամիրը սպանում է կնոջը, ապա հանելով գոտին կախում է նրան ծառից՝ պատահածը որպես ինքնասպանություն ներկայացնելու համար: Վերադառնալով տուն՝ ձևացնում է, թե անհանգիստ է կնոջ ուշացման համար: Գյուղացիներին ոտքի է հանում և քրոջը փնտրելու է ելնում նաև Հերիքնազը, որը գիշերով Արզումանի հետ հանդիպելուց հետո առավոտյան ծառից կախված գտնում է քրոջ դին ու անշնչանում նրա ոտքերի տակ:

Երկու քույրերի համար մի փոս են փորում, իսկ քահանան հրաժարվում է «ինքնասպանություն գործած» Մարիամին հոգեհանգիստ տալ:

Արզումանը ինքնասպան է լինում: «Նա զգում էր, որ իր պատճառով են մեռել այդ անմեղ գառնուկները և այդ զգացումը նրան մղում էր, որ ետ չմնա իր սիրելիներից…»:

Շամիրը թաղմանը չի երևում: Նա Արզումանի մոտ ընկերոջից իմանում է, որ իր կինն անմեղ էր: Իմանում է, թե ինչպես էր ստացվել, որ Արզումանին ու Մարիամին միասին էին տեսել: Իրեն սարերն է նետում, ապա մեծ ժայռից ցած է նետվում ու «գտնում է այդտեղ իր դժոխքը»:

Posted in Հայոց լեզու 9-րդ դասարան, Գրականություն 9-րդ դասարան, Uncategorized

Հովհանես Թումանյան և Ղազարոս Աղայան։ Հիանալի ընկերության օրինակ

Նրանք երկուսն էլ ծնվել են գյուղում,բայց մեկը հոր տնից փաղչում էր իսկ մյուսը ընդհակառակ,հոր միջոցով ընդունվում է Թիֆլիս սովորելու համար։Մեկը տպարանից,մյուսը կւնսիստորիայից շարունակում են իրենց սիրելի գրակ գործը։Երկուսն էլ քաղաքից կնոջ հետ են ամուսնանում, և երկուսն էլ ծանրա բեռնված են ընտանիքով։Աղայանը իր ասպաջական կյանքով է ապրում ,իսկ Թումանյանը իր մշտական տեղը հասատատել է Թիֆլիսը։ Ղ․ աղայանը մինչև կյանքի վերջը գյուղում է ապրում,և նրա տունը դառնում է կուլտուրական վայր,որտեղ գյուղացիները լսում էին նրա խոսքն ու զրույցը։ Թումանյանն էլ էր միշտ կապված գյուղին,նա հաճախ գյուղ էր գնում և օգնում գյուղացիներին ։ Գյուղի ամենա ծանր օրերին նա իր խոսքով և գործով հաշտություն էր քարոզում հայ,թուրք,վրացի ազգերի մեջ։ Զ․ Աղայանի կինը լինելով քաղաքացի,չէր սիրում գյուղացիներին, Ղ․Աղայանը և նրա կինը ազգակցական կապ ունեին․կինը աղայանի մորեղբոր կնոջ քրոջ աղջիկն էր։ Չէր սիրում Աղայանի եղբայրներին՝բացի մեկից՝Սարգիս աղայանից,որ նրա տան պահպան հրեշտակն էր։Հ․ Թումանյանի կինը հակառան էր; ՆԱ սիրում էր գյուղը և ինչ կապված էր նրա հետ, և առանձնահատուկ սիրով նվիրված էր ամուսնուն։Նրան դուսը միշտ բայ էր գյուղացիների համար։ Երկուն էլ ժողովրդական բարբառով էին խոսում,այղայանը ՝արարատյան,իսկ թումանյանը նաև լոռու բարբառով։ Երկուսի կանայք՝օլգան և նատալիան,իրար հետ մոտ և մտորիմ էին,ցավն ու երջանկությունը բաժանում էին իրար մեջ։ Նույն մտերմությունը կար նաև նրանց ընտանիքի զավակների միջև։Ղ․աղայանը իր ընտանիքում պահպանողական,կամ նույնիսկ բռնակալն էր։ՆԱ իր երեխաներին կրթություն չտվեց ( Հայկանուշին,Հռիթսիմեին և Անահիտին ) ասելով․<<ինքնակրթությամբ առաջ գացեք>>։Հ․Թումանյանը ինդհակառակը,բոլոր իր զավակներին տվեց կրթույուն՝ ուղարկելով մինչև ամենաբարձրագույն դպրոցենր,ուշադրություն դարցնելով մասնագիտականի վրա։ Խրախուստ էր իր երեխաներին,երբ տենում էր նրանց մեջ տաղանդ։ Աղայանը այդ դեպքերում անուշադիր էր երեխաների նկատմամբ։Թումանյանը չաթազանց հյուրասեր էր,ինչպես նաև Աղայանը։Հյուր եկած ժամանակ,Աղայանը նշանով կհեռացներ իր զավակներին․Եթե հյուրը տղղամարդ էր,աղջիկներին չէր թողնի ներս մտնել և կկանչեր այն ժամանակ, երբ հարկավոր էր սպասարկել նրանց: Թումանյանը հյուր եկած ժամաանկ ստիպում էր երեխաներին զբաղեցնել հյուրերին, հավաքում էր բոլորին և պատվիրում ներկա լինել, լսել նրանց ասքն ու զրույցը, հյուրերի հետ միասին նստել, երգել, պարել, հանելուկներ ասել, զանազան խաղեր խաղալ, նվագել:
Աղայանն ու Թումանյանը ունենալով նույն հոտաքրքրությունները,իրի օգնում էին,իրար լրացնում նկատողություններով և խորհուրդներով։Նրանք կխոսեին անվերջ բնության, հասարակական երևույթների մասին, իսկ կենտրոնական նյութը գրականությունն էր: Ղ. Աղայանը երգում էր փոքրուց, լավ, ուժեղ ձայն ուներ: Թումանյանի ձայնն ու լսողությունը համեմատաբար թույլ էին, բայց նա էլ էր երգում: Երկուսն էլ լավ գիտեին մեր շարականները, տաղերն ու մեղեդիները: Երկուսն էլ սիրում էին մեր ժողովրդական հին, լավագույն ծեսերը: Երկուսի մեջ էլ վառ էր հայ ժողովրդի ազատագրության ձգտումը և հավատը:
Երկուսի մեջ էլ գոյություն ուներ հեռավորությունից իրար զգալու երևույթը: Մի անգամ Աղայանը զգում է, որ Հ. Թումանյանը հիվանդ է, և ուշ գիշերին գալիս է նրա բնակարանի առաջ կանգնում և կանչում է: Թումանյանի կինը դուրս է գալիս և հայտնում նրան, որ դրությունը լավացել է: Իսկ ամենանշանակալից դեպքը Թումանյանի հեռազգացողության դեպքն է, երբ իր առանձնասենյակում պարապելիս գրիչը վայր է ձգում և բացականչում է. «Ղազարն ընկա՛վ»… Արտավազդը ներս է գալիս և հայտնում, թե՝ «Պապեն վախճանվել է»…
Մուշեղ Աղայան
Posted in Հայոց լեզու 9-րդ դասարան, Գրականություն 9-րդ դասարան

Հայկ և Բել

Հայկը գանգրահեր, վայելչակազմ, քաջ և ազատասեր տղամարդ էր:

Նա մարմնավորում է հայ ժողովրդի արի, հպարտ ու հայրենասեր զավակների կերպարը:

Հայկը չի ցանկանում հպատակվել Ասորեստանի տիրակալ Բելին, իր տոհմով Բաբելոնից գալիս է Արարադի երկիրը, հիմնում է իր անունով բնակավայր և բնակվում այնտեղ: Փառասեր Բելը պատգամավոր է ուղարկում Հայկի մոտ՝ պահանջելով հնազանդություն, սակայն Հայկը կտրականապես մերժում է: Բելը որոշում է ուժով հնազանդեցնել նրան:

Տեղեկանալով թշնամու ներխուժման մասին՝ Հայկը ընդառաջ է գնում Բելի զորաբանակին և մարտի բռնվում: Սկսվում է ահեղ ճակատամարտը:

   Ինքը Բելը խուսափում է մարտից, փոխարենը բարձրանում է մի բլրի վրա, որտեղից էլ հետևում է մարտին։

   Ճակատամարտի ամենաթեժ պահին, Հայկը նկատում է Բելին բլրի վրա, անցնում է գետը և եռաթև նետով նետահարում է նրա կրծքին, որը դուրս գալով Բելի թիկունքից, խրվում է գետնի մեջ։ Քանի որ Հայկի նետը երկաթե ծայր ուներ, իսկ Բելի լաթերը պղնձե էին, Հայկի արձակած նետը անցնում է Բելի լաթերի միջով։ Բելն անշնչացած ընկնում է, իսկ ջախջախված բաբելական բանակը սարսափահար փախուստի է դիմում:

    «Հայկ և Բել»-ը առասպելական ավանդավեպ է. ստեղծվել է հնագույն ժամանակներում, պահպանվել է Մովսես Խորենացու (V դար) և
Սեբեոսի (VII դար) պատմություններում, իսկ առանձին պատառիկներ՝ Անանիա Շիրակացու, Ջիվանշիրի, Վանական Վարդապետի և
ուրիշների երկերում, նաև ժողովրդական զրույցներում:

Posted in Հայոց լեզու 9-րդ դասարան, Գործնական քերականություն 9-րդ դասարան

Հայոց լեզու

Փակագծերում տրվածներից ընտրել այն բառը, որը
փոխաբերական իմաստով կլրացնի տողասկզբի բառին։

  1. առվակ (կարկաչուն, մոլորված, լայն)
  2. ժայռ (բարձր, մտախոհ, ուղղաձիգ)
    Մտախոհ ժաշռ
  3. ծաղիկ (բուրավետ, դեղին, ժպտուն)
  4. փողոց (ուրախ, ասֆալտապատ, լայն)
  5. սենյակ (կահավորված, նորոգված, հյուրընկալ)
    Հյուրընկալ սենյակ
  6. հուշարձան (քարե, նախշազարդ, հպարտ)
  7. բերդ (կիսավեր, ալևոր, հինավուրց)
  8. ցայտաղբյուր (գեղեցիկ, քանդակազարդ, զվարթ)
  9. ամպ (ճերմակ, թավահոնք, անձրևաբեր)
  10. գիրք (կաշեպատ, մաշված, իմաստուն՛)