Posted in Գործնական քերականություն 9-րդ դասարան

Հայոց դիցարան

Ուրարտական դիցարան

Վանի թագավորության դիցարանը հիշատակվում է Մհերի դռան արձանագրության մեջ։ Այն կազմված է եղել 70 աստվածությունից՝ 35 իգական և 35 արական, և շուրջ 100 սրբություններից։ Դիցարանը գլխավորել է գերագույն եռյակը՝ Խալդի, Թեյշեբա, Շիվինի։ Երկրպագել են նաև դաշտերի, լեռների, ծովերի և այլ աստվածությունների։

Խալդին Վանի թագավորության գերագույն և ռազմի աստվածը, նույնացվում է առյուծի հետ։
Թեյշբան Հողմի և անձրևի աստվածը, նույնացվում է ցուլի հետ։
Շվինին Արևի աստվածը, նույնացվում է թևավոր շրջանի հետ։

Հելլենիզմ

Հելլենիստական մշակույթի և նրա ավանդությունների զարգացման մի արտահայտությունն եղավ Աստվածությունների հայկական պանթեոնի համադրումը հելլենականի։ Արամազդը նույնացվեց Ջևսի կամ Դիոսի հետ, Անահիտը Արտեմիսի, Միհրը և Բարշամինան Հեփեստոսի, Վահանգնը՝ Հերակլեսի, Աստղիկը՝ Ափրոդիտեի, Նանեն՝ Աթենասի, Տիրը՝ Ապոլոնի հետ։ Դրսից բերվեցին այդ աստվածությունների արձանները և դրվեցին հայկական մեհյաններում։

Աստղիկ աստվածուհին

Աստղիկ դիցուհին ամեն գիշեր լողանում էր Մշո դաշտով հոսող Արածանի գետում։ Սիրահարված երիտասարդները հավաքվում էին մոտակա բարձունքին, որպեսզի տեսնեին աստվածուհուն։ Սակայն Աստղիկն աննկատ մնալու համար դաշտը պատում էր մշուշով, որի պատճառով էլ երկիրը կոչվել է Մուշ, դաշտը՝ Մշո դաշտ։ Աստղիկը, ըստ ավանդության, Նոյի դուստրն է, Վահագն աստծու սիրեցյալը։

Leave a comment