Posted in Հայոց լեզու 9-րդ դասարան, Գրականություն 9-րդ դասարան, Uncategorized

Հովհանես Թումանյան և Ղազարոս Աղայան։ Հիանալի ընկերության օրինակ

Նրանք երկուսն էլ ծնվել են գյուղում,բայց մեկը հոր տնից փաղչում էր իսկ մյուսը ընդհակառակ,հոր միջոցով ընդունվում է Թիֆլիս սովորելու համար։Մեկը տպարանից,մյուսը կւնսիստորիայից շարունակում են իրենց սիրելի գրակ գործը։Երկուսն էլ քաղաքից կնոջ հետ են ամուսնանում, և երկուսն էլ ծանրա բեռնված են ընտանիքով։Աղայանը իր ասպաջական կյանքով է ապրում ,իսկ Թումանյանը իր մշտական տեղը հասատատել է Թիֆլիսը։ Ղ․ աղայանը մինչև կյանքի վերջը գյուղում է ապրում,և նրա տունը դառնում է կուլտուրական վայր,որտեղ գյուղացիները լսում էին նրա խոսքն ու զրույցը։ Թումանյանն էլ էր միշտ կապված գյուղին,նա հաճախ գյուղ էր գնում և օգնում գյուղացիներին ։ Գյուղի ամենա ծանր օրերին նա իր խոսքով և գործով հաշտություն էր քարոզում հայ,թուրք,վրացի ազգերի մեջ։ Զ․ Աղայանի կինը լինելով քաղաքացի,չէր սիրում գյուղացիներին, Ղ․Աղայանը և նրա կինը ազգակցական կապ ունեին․կինը աղայանի մորեղբոր կնոջ քրոջ աղջիկն էր։ Չէր սիրում Աղայանի եղբայրներին՝բացի մեկից՝Սարգիս աղայանից,որ նրա տան պահպան հրեշտակն էր։Հ․ Թումանյանի կինը հակառան էր; ՆԱ սիրում էր գյուղը և ինչ կապված էր նրա հետ, և առանձնահատուկ սիրով նվիրված էր ամուսնուն։Նրան դուսը միշտ բայ էր գյուղացիների համար։ Երկուն էլ ժողովրդական բարբառով էին խոսում,այղայանը ՝արարատյան,իսկ թումանյանը նաև լոռու բարբառով։ Երկուսի կանայք՝օլգան և նատալիան,իրար հետ մոտ և մտորիմ էին,ցավն ու երջանկությունը բաժանում էին իրար մեջ։ Նույն մտերմությունը կար նաև նրանց ընտանիքի զավակների միջև։Ղ․աղայանը իր ընտանիքում պահպանողական,կամ նույնիսկ բռնակալն էր։ՆԱ իր երեխաներին կրթություն չտվեց ( Հայկանուշին,Հռիթսիմեին և Անահիտին ) ասելով․<<ինքնակրթությամբ առաջ գացեք>>։Հ․Թումանյանը ինդհակառակը,բոլոր իր զավակներին տվեց կրթույուն՝ ուղարկելով մինչև ամենաբարձրագույն դպրոցենր,ուշադրություն դարցնելով մասնագիտականի վրա։ Խրախուստ էր իր երեխաներին,երբ տենում էր նրանց մեջ տաղանդ։ Աղայանը այդ դեպքերում անուշադիր էր երեխաների նկատմամբ։Թումանյանը չաթազանց հյուրասեր էր,ինչպես նաև Աղայանը։Հյուր եկած ժամանակ,Աղայանը նշանով կհեռացներ իր զավակներին․Եթե հյուրը տղղամարդ էր,աղջիկներին չէր թողնի ներս մտնել և կկանչեր այն ժամանակ, երբ հարկավոր էր սպասարկել նրանց: Թումանյանը հյուր եկած ժամաանկ ստիպում էր երեխաներին զբաղեցնել հյուրերին, հավաքում էր բոլորին և պատվիրում ներկա լինել, լսել նրանց ասքն ու զրույցը, հյուրերի հետ միասին նստել, երգել, պարել, հանելուկներ ասել, զանազան խաղեր խաղալ, նվագել:
Աղայանն ու Թումանյանը ունենալով նույն հոտաքրքրությունները,իրի օգնում էին,իրար լրացնում նկատողություններով և խորհուրդներով։Նրանք կխոսեին անվերջ բնության, հասարակական երևույթների մասին, իսկ կենտրոնական նյութը գրականությունն էր: Ղ. Աղայանը երգում էր փոքրուց, լավ, ուժեղ ձայն ուներ: Թումանյանի ձայնն ու լսողությունը համեմատաբար թույլ էին, բայց նա էլ էր երգում: Երկուսն էլ լավ գիտեին մեր շարականները, տաղերն ու մեղեդիները: Երկուսն էլ սիրում էին մեր ժողովրդական հին, լավագույն ծեսերը: Երկուսի մեջ էլ վառ էր հայ ժողովրդի ազատագրության ձգտումը և հավատը:
Երկուսի մեջ էլ գոյություն ուներ հեռավորությունից իրար զգալու երևույթը: Մի անգամ Աղայանը զգում է, որ Հ. Թումանյանը հիվանդ է, և ուշ գիշերին գալիս է նրա բնակարանի առաջ կանգնում և կանչում է: Թումանյանի կինը դուրս է գալիս և հայտնում նրան, որ դրությունը լավացել է: Իսկ ամենանշանակալից դեպքը Թումանյանի հեռազգացողության դեպքն է, երբ իր առանձնասենյակում պարապելիս գրիչը վայր է ձգում և բացականչում է. «Ղազարն ընկա՛վ»… Արտավազդը ներս է գալիս և հայտնում, թե՝ «Պապեն վախճանվել է»…
Մուշեղ Աղայան

Leave a comment